Տվյալների օպերատոր՝ RentSpace.am հարթակի վարչակազմ, կապ՝ rent@rentspace.am։
1. Ի՞նչ տվյալներ ենք հավաքում
- Գրանցման տվյալներ. անուն, հեռախոսահամար, էլ. փոստ։
- Հայտարարության բովանդակություն. նկարագրություններ, լուսանկարներ, գին, տեղանք։
- Տեխնիկական տվյալներ. IP-հասցե, բրաուզերի տվյալներ, cookies, Կայքից օգտվելու վիճակագրություն։
2. Ինչու՞ ենք օգտագործում տվյալները
Հաշիվ ստեղծելու և կառավարելու, հայտարարություններ հրապարակելու, Օգտատերերի հաղորդակցությունն ապահովելու, անվտանգության, ծառայությունների բարելավման, վիճակագրության և օրենքով սահմանված պարտականությունները կատարելու համար։
3. Իրավական հիմքերը
Տվյալները մշակվում են ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան՝ Օգտատիրոջ համաձայնության, պայմանագրի կատարման և օրենսդրական պահանջների հիման վրա։
4. Տվյալների փոխանցում
Ձեր տվյալները չեն վաճառվում և չեն փոխանցվում երրորդ անձանց, բացառությամբ՝
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի (պետական լիազոր մարմիններ).
- ծառայություններ մատուցող գործընկերների (հոսթինգ, վճարային համակարգեր՝ ներքին ծառայությունների համար, վերլուծական գործիքներ, օր.՝ Google Analytics)՝ խիստ անհրաժեշտության սահմաններում։
5. Պահպանման ժամկետ
Տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է նշված նպատակների կամ օրենսդրական պահանջների համար։ Հաշիվը ջնջելուց հետո տվյալները հեռացվում կամ ապանձնավորվում են, բացառությամբ օրենքով պահանջվողի։
6. Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք ստանալ ձեր տվյալների մասին տեղեկություն, պահանջել ուղղում կամ ջնջում, առարկել մշակմանը և հետ կանչել համաձայնությունը՝ դիմելով rent@rentspace.am։
7. Անվտանգություն
Կիրառում ենք ժամանակակից տեխնիկական և կազմակերպչական միջոցներ ձեր տվյալները պաշտպանելու համար։
8. Cookies
Կայքն օգտագործում է cookies (մանրամասն՝ «Քուքիների քաղաքականություն» էջում)։
9. Անչափահասներ
Հարթակը նախատեսված չէ 18 տարեկանից ցածր անձանց համար։
